ՌԴ եւ ԱՄՆ նախագահները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ 5 դեկտեմբերի 2009 - 13:10 AMT PanARMENIAN.Net - Ռազմավարական հարձակողական սպառազինության (ՌՀՍ) մասին պայմանագրի գործողության ժամկետի ավարտի կապակցությամբ ՌԴ եւ ԱՄՆ նախագահները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ նշվում է Բելառուսի, Ղազախստանի եւ Ուկրաինայի զգալի ավանդը ՌՀՍ մասին պայմանագրի կատարման գործում: «ՌՀՍ մասին պայմանագրի արժեքը զգալիորեն աճեց, երբ Բելառուսը, Ղազախստանն ու Ուկրաինան դուրս բերեցին միջուկային զենքն իրենց տարածքներից եւ միացան Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին` միջուկային զենք չունեցող պետությունների կարգավիճակով: Այդ պետությունների գործողությունները ամրագրեցին սույն պայմանագրի ռեժիմը, բարերար ազդեցություն ունենալով միջազգային անվտանգության եւ ռազմավարական կայունության վրա եւ բարենպաստ պայմաններ ստեղծեցին միջուկային արսենալների հետագա կրճատման համար: ՌԴ-ն եւ ԱՄՆ-ն ողջունում են Բելառուսի, Ղազախստանի ու Ուկրաինայի հավատարմությունը միջուկային զենքից զերծ պետությունների իրենց կարգավիճակին: Այդ պետությունների կողմից ՌՀՍ պայմանագրի 1992թ. մայիսի 23-ին ստորագրած Արձանագրության համաձայն այդ պետությունների ստանձնած պարտավորությունների կատարումը եւ միջուկային զենքից զերծ պետությունների իրենց կարգավիճակը թույլ տվեց նրանց ամրացնել իրենց անվտանգությունը, ինչը արտահայտվեց այդ թվում նաեւ Բուդապեշտի 1994թ. դեկտեմբերի 5-ի հուշագրում: Այս առնչությամբ ՌԴ-ն եւ ԱՄՆ-ն հաստատում են, որ Բուդապեշտի հուշագրում ամրագրված երաշխիքները նախկինի պես կկիրառվեն 2009թ. դեկտեմբերի 4-ից հետո»,-ասվում է Օբամայի ու Մեդվեդեւի համատեղ հայտարարությունից հետո: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |