Այժմ ղարաբաղյան հակամարտությունը ծառայում է հայ-թուրքական մերձեցմանը 5 դեկտեմբերի 2009 - 14:27 AMT PanARMENIAN.Net - Հարավային Կովկասի տարածաշրջանում եւ նրա շուրջ կատարվող գրեթե ամեն ինչ այժմ շաղկապված է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման այս գործընթացի հետ: Մյուս բոլոր խնդիրներն, որ առկա են տարածաշրջանում, օժանդակ դեր են կատարում հայ-թուրքական գործընթացում: Դա վերաբերում է նաեւ ղարաբաղյան խնդրին: Այդ մասին հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը Երեւանում կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանի հետ համատեղ մամլո ասուլիսում: Ըստ Իսկանդարյանի, այժմյան գրեթե բոլոր խաղացողները, այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներն այժմ անում են ամեն ինչ, որպեսզի խոչընդոտներ չառաջանան Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցում: «Համապատասխանաբար, այն, ինչ կատարվում է ղարաբաղյան կարգավորման շուրջ, ավելի շուտ սպասարկող դեր ունի հայ-թուրքական մերձեցման հարցում»,-ասել է քաղաքագետը: Իսկանդարյանն ընդգծել է նաեւ, որ այս համատեքստում է պետք դիտարկել նաեւ այն, ինչ կատարվեց Մյունխենում եւ Աթենքում, այսինքն համանախագահ երկրները փորձում են ցույց տալ, որ առաջընթաց կա ղարաբաղյան կարգավորման գործընթացում, որպեսզի հայ-թուրքական կարգավորումն որքան հնարավոր է մեղմ անցնի: «Ինձ թվում է, քաղաքական համատեքստում, ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլը կապված է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ: Սակայն իրավաբանական իմաստով նման կապ գոյություն չունի, քանի որ Արձանագրություններում հայ-թուրքական հարաբերությունները չեն կապվում Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ»,-պարզաբանել է Կովկասի ինստիտուտի տնօրենը: Իր հերթին, Հ.Մեսրոբյանը չի համաձայնվել ղարաբաղյան կարգավորման «սպասարկող դերի» հետ հայ-թուրքական կարգավորման հարցում` նշելով, որ այստեղ մեծ դերակատարություն ունի էներգառեսուրսների խնդիրը, որոնց երթուղին, 2008 թ. օգոստոսյան պատերազմից հետո Արեւմուտքը ցանկանում է դիվերսիֆիկացնել, այսինքն Ադրբեջանից բացի, անցկացնել նաեւ Հայաստանի տարածքով: «Վրաց-օսական պատերազմը ցույց տվեց, որ այդ երթուղին անհուսալի է»,-նշել է փորձագետը: Նա նաեւ հավելել է, որ միջազգային հանրությունը էներգառեսուրսների դիվերսիֆիկացման խնդրի լոիծման համար, Հայաստանի հանդեպ մեծ ճնշում գործադրելով, այժմ կփորձեն զուգահեռաբար հանգուցալուծել հայ-թուրքական հարաբերությունները եւ ղարաբաղյան կարգավորման հասնել: «Քանի որ միայն այդ դեպքում Հայաստանի տարածքով հնարավոր կլինի այլընտրանքային տարանցիկ ուղի անցկացնել»,-ասել է Մեսրոբյանը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |