«Խելամիտ ժամկետներ» բառակապակցության տակ Թուրքիան հասկանում է 2010թ. ապրիլի 24-ը 5 դեկտեմբերի 2009 - 16:14 AMT PanARMENIAN.Net - «Խելամիտ ժամկետներ» բառակապակցությունը, որը տեղ գտավ Հայ-թուրքական արձանագրություններում, թուրքական պետության իշխանությունների համար մինչեւ 2010թ. ապրիլի 24-ն ընկած հատված է»,-ասել է քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը կառավարման գծով փորձագետ Հարություն Մեսրոբյանի հետ համատեղ մամլո ասուլիսում: Ըստ Իսկանդարյանի, 2010թ. ապրիլի 24-ն ըստ թուրքական կողմի ընկալվում է որպես ժամկետ, որի ընթացքում խնդիրը պետք է ինչ-որ կերպ լրջորեն փոխվի: «Ես չեմ կարծում, որ այդ ժամկետը «երկաթյա ժամկետ է», սակայն այն հավանականությունը, որ դա այդպես է, բավական մեծ է»,-ասել է քաղաքագետը: Նա նաեւ նշել է, որ վավերացման ձգձգումը որակական փոփոխություններ կառաջացնի եւ կվնասի հայ-թուրքական մերձեցման հեռանկարներին: Իր հերթին, Հ.Մեսրոբյանը նշել է, որ ապրիլի 24-ը շատ կարեւոր է նաեւ Հայաստանի համար, քանի որ 2008թ. ապրիլի 23-ին «ճանապարհային քարտեզի» ստորագրումը երկկողմ հարաբերությունների հաստատման մասին, ձեւական հնարավորություն տվեց ԱՄՆ նախագահին չօգտագործել իր ամենամյա ուղերձում «ցեղասպանություն» բառը: «Այդ երեւույթը նաեւ այլ բացասական կողմ ունի, քանի որ ապրիլի 23-ից սկսվեց պառակտման գործընթացը Հայաստանի ու Սփյուռքի միջեւ»,-նշել է փորձագետը: Նա նաեւ ընդգծել է, որ «ճանապարհային քարտեզի» ստորագրումից հետո, կկասեցվի Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը արեւմտյան երկրների կողմից, որոնք կհիմնավորեն իրենց դիրքորոշումը հայ-թուրքական մերձեցման գործընթացով: Ա.Իսկանդարյանը չի համաձայնվել այդ կարծիքի հետ եւ նշել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը սկսվել է անկախ հայկական հանրապետության հռչակումից շատ առաջ: «Ճնայած դրան, հայկական սփյուռքը կշարունակի պայքարը այն պարզ պատճառով, որ Ցեղասպանության ճանաչումը նրանց ազգային ինքնագիտակցության մի մասն է կազմում»,-ասել է Իսկանդարյանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |