Իրանը կփակի «նավթի ուղին»

PanARMENIAN.Net - Այսօր, երբ բոլորը քննարկում են լուրերն այն մասին, որ Իսրայելը պատրաստվում է հարձակվել Իրանի միջուկային օբյեկտների վրա, ԱՄՆ ռազմածովային հետախուզությունը հաստատել է, որ եթե պատերազմ սկսվի, Թեհրանը հեշտությամբ կարող է փակել Հորմուզի նեղուցը:

Սեպտեմբերի տվյալների համաձայն, եթե Միացյալ Նահանգները կամ Իսրայելը որոշեն ռմբակոծել Թեհրանի միջուկային օբյեկտները, ապա Իրանի ծովային ուժերը կարող են փակել Հորմուզի նեղուցը, որտեղով Արեւմուտք է մատակարարվում աշխարհում արդյունահանվող նավթի մոտ 40 %-ը:



«Հաշվի առնելով նեղուցի կարեւորությունն ու ռազմավարական նշանակությունը, նավերի տեղաշարժի խախտումը կամ սպառնալիքը, որ նման բան կարվի, Իրանի մեքենայությունների համար լավ գործիք է», - ասվում է հետախուզական վարչության զեկուցման մեջ:



Զեկուցման մեջ նաեւ նշվում է, որ Իրանի սպառնալիքը` Հորմուզի նեղուցը փակելու մասին կարող է լինել ճնշման ժամանակավոր լծակ, սակայն այդ ամենն, անշուշտ, կարող է ունենալ հեռուն գնացող հետեւանքներ առանց այդ էլ աշխարհի փխրուն տնտեսության համար:



«Նավթի հումքի մատակարարման կրճատման դեպքում, ամբողջ աշխարհի տնտեսությունը շատ կտուժի, կնվազի նաեւ հեղուկ գազի արտադրությունը», - ասվում է զեկուցման մեջ:



Նույն զեկուցման մեջ ԱՄՆ հետախուզությունը հաղորդում է, որ Թեհրանը ոչ միայն ձեռք է բերել « բարդ եւ կատարյալ համակարգեր» Չինաստանում եւ Ռուսաստանում, այլեւ կատարելագործել է իր սեփական ՌԾՈւ-երը, որոնք էլ ընդունակ են անհրաժեշտության դեպքում նեղուցը փակելու, հաղորդում է MIGnews.com-ը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---