ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՌՈՒԲԵՆ ՇՈՒԳԱՐՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ԷԼԻԶԱԲԵԹ ՋՈՆՍԻ ՀԵՏ20 փետրվարի 2002 - 22:48 AMT PanARMENIAN.Net - Ավարտվել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ, Վաշինգտոնում Հայաստանի նախկին դեսպան Ռուբեն Շուգարյանի աշխատանքային այցը Միացյալ Նահանգներ: Այցի ընթացքում նա հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էլիզաբեթ Ջոնսի, կոնգրեսի հայկական խմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնեի եւ Ջո Քոլենբերգի, ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով դեսպան Դան Ֆրիդի հետ: Շուգարյանը հանդես է եկել «Հայաստանի եւ Հարավային Կովկասի տարածաշրջանի զարգացումը սեպտեմբերի 11-ի իրադարձություններից հետո» թեմայով դասախոսությամբ Ջորջ Վաշինգտոնի համալսարանում: Դիվանագետը հանդիպել է նաեւ Ամերիկայի հայկական համագումարի, Հայ դատի հանձնախմբի եւ ԱՄՆ մյուս հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Հուլիսի 1-ից Ջրային պարեկները կանցնեն ուժեղացված ծառայության Իրավախախտումների համար նախատեսված են տուգանքներ Իրանում նախագահական ընտրությունների 2-րդ փուլ կանցկացվի Այն տեղի կունենա հուլիսի 5–ին Բագրատ սրբազան. Շարժումը չի դադարեցվի` վերադասավորումների փուլ է «Այս պայքարը չընդհատվող պայքար է և հաղթանակ ունեցող պայքար է»,–ասել է նա |