Հենրիխ Մխիթարյան. Ամենակարեւորը` նվիրված լինել սեփական թիմին

PanARMENIAN.Net - Դոնեցկի «Մետալուրգը» «Դնեպրի» հետ Ուկրաինայի Պրեմիեր-Լիգայի վերջին տուրում կորցրել է իր համար շատ կարեւոր միավորներ, պարտվելով 2 հաշվով; Սակայն, նրա կազմում նորից աչքի ընկավ Հայաստանի հավաքականի 20-ամյա ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը: Երիտասարդ ֆուտբոլիստը 14 տուրից հետո իր ակտիվում ունի 7 գոլ եւ 4 գոլային փոխանցում:



«Մետալուրգ» ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայք էջը հրատարակել է Մխիթարյանի հետ հարցազրույցը, որտեղ նա հաղորդել է, որ չի մտածել, որ կարող է խփել այդքան շատ գոլեր:



2008 թ-ն Մխիթարյանը գտնվել է «Լիոն» ֆրանսիական ակումբի տնօրինության տակ: Այնտեղ նա մոտ երկու շաբաթ մասնակցել է հավաքներին, սակայն ղեկավարությունը որոշում կայացրեց վերադառնալՀայաստան: «Ներկայումս եւ Դոնեցկի «Մետալուրգի» խաղացողն եմ: Իմ բոլոր մտքերը նրա հետ են կապված: Ամենակարեւորը` նվիրված լինել սեփական թիմին եւ բոլոր ուժերը ներդնել աշխատանքի մեջ»:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---