Վիկ Դարչինյանը սպարինգ է անցկացրել ամերիկացի Զաբա Ջուդայի հետ

PanARMENIAN.Net - Թեթեւագույն քաշային կարգում WBC եւ WBA վարկածներով աշխարհի չեմպիոն, հայ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը մտադիր է լավ նախապատրաստվել իր տիտղոսների պաշտպանությանը` WBC ժամանակավոր չեմպիոն Թոմաս Ռոհասի (Մեքսիկա) հետ մենամարտում: Մենամարտը տեղի կունենան դեկտեմբերի 12-ին Կալիֆորնիայում:



Ինչպես հաղորդում է box-club.ru-ն, վերջերս Դարչինյանը մի քանի կոշտ սպարինգ է անցկացրել Լաս Վեգասում երկու քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Զաբա Ջուբայի դեմ: Դարչինյանն ասել է, որ Ջուբան ինչ-որ չափով նման է Ռոհասին: «Նրանք երկունս էլ ձախլիկներ են եւ մոտավորապես նույն հասակն ունեն: Ջուբան գրեթե 15 կիլոգրամով ծանր է ինձանից, սակայն նա զգաց իմ հարվածների ուժգնությունը: Ես գրեթե ամեն ինչ արեցի եւ ինձ հիանալի եմ զգում: Անցյալում ես մենամարտել եմ նույնպես ձախլիկ` Իռենե Պաչեկոյի հետ»,-ասել է Դարչինյանը:



Ավելի վաղ Ռոհասը հաղորդել էր, որ Դարչինյանի դեմ մենամարտը ամենակարեւորն է իր կարիերայում` «Դարչինյանը շատ վտանգավոր է իր հարվածային հզորության պատճառով, սակայն, ես կարծում եմ, որ բավականաչափ վարպետություն ու փորձ ունեմ, նրան հաղթելու համար»:
 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---