AKP. Առանց ղարաբաղյան հիմնահարցի լուծման ՀՀ հետ հարաբերությունների զարգացման մասին խոսք անգամ չի կարող լինել

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները թուրքական մեջլիս են ուղարկվել եւ այժմ գտնվում են խորհրդարանի արտաքին հարաբերությունների գծով հանձնաժողովում: Սակայն առանց ղարաբաղյան հիմնահարցի լուծման խոսք անգամ չի կարող լինել Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման մասին: Այդ մասին հայտարարեց Թուրքիայի խորհրդարանի նախագահի տեղակալ, կառավարող Արդարության եւ զարգացման կուսակցության (AKP) անդամ Սադըք Յաքութը:



Խոսելով Արձանագրությունների վավերացման ժամկետների մասին` Սադըք Յաքութը նկատեց, որ կանոնադրության համաձայն, խորհրդարանում քննարկելու համար պարտադիր ժամկետ նախատեսված չէ: Նրա խոսքով, Արձանագրությունների վերաբերյալ խորհրդարանը կարծիքների փոխանակություն է կատարում ԱԳՆ հետ, եւ տրված խոստումներ կան` եթե Ղարաբաղի տարածքներից չսկսվի հայկական ուժերի դուրսբերումը, թուրքական մեջլիսում Արձանագրությունների քննարկումն անհնար կլինի, հաղորդում է ԱՊԱ-ն:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---