Աբխազիայի ավելի քան 32 հազար հայեր նոր անձնագրեր են ստացել 7 դեկտեմբերի 2009 - 18:04 AMT PanARMENIAN.Net - Աբխազիայի բնակիչների 90% արդեն հանրապետության քաղաքացու անձնագիր են ստացել: Անձը հաստատող հիմնական փաստաթուղթը հանձնվել է Աբխազիայում բնակվող բոլոր 85 ազգությունների ներկայացուցիչներին: Աբխազիայի Հանրապետության նախագահի պաշտոնական կայքի տվյալների համաձայն, անձնագիր ստացածների թվում 73 622 աբխազներ, 32 363 հայեր, 17 795 ռուսներ, 12 156 վրացիներ, 2430 ուկրաինացիներ, 2 138 աբազիններ, 1 500 հույներ կան:Աբխազիայի բնակիչներին սկսեցին անձնագրեր հանձնել այն առիթով, որ տեղական ընտրություններում քվեարկելու իրավունք կունենան միայն աբխազական անձնագրեր ունեցողները: Համապատասխան փոփոխությունը Վրաստանից առանձնացած հանրապետության խորհրդարանի կողմից ներմուծվեց ընտրական օրենսդրության մեջ այս տարվա հոկտեմբերի 7-ին: Դեկտեմբերի 12-ին Աբխազիայում տեղի կունենան նախագահական ընտրություններ, հաղորդում է Analitika.at.ua-ը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |