Պայմանավորվածություն է ձեռք բերվել` հայ-իտալական ծրագրի իրականացման ուղղությամբ գործողությունների ծրագիր մշակելու մասին

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 7-ին ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանդիպել է Հայաստանում Իտալիայի դեսպան Բրունո Սկապինիի հետ:



Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության եւ գիտության բնագավառում հայ-իտալական համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր:



Կողմերի համագործակցության կարեւորությունն ընդգծելով, Արմեն Աշոտյանն ասել է. «ՀՀ կառավարությունը կարողացել է ճգնաժամի պայմաններում պահպանել կրթական հիմնական ծրագրերի ֆինանսավորումը, եւ մենք հուսով ենք, որ մեր գործընկերների օգնությամբ կկարողանանք նաեւ այլ ծրագրեր իրականացնել»:



Դեսպան Սկապինին Հայաստանի գիտության եւ կրթության նախարարին ընդունելության համար շնորհակալություն հայտնելով, նշել է. «Հայ-իտալական համագործակցությունը կարելի է ընդարձակել ոչ միայն գիտության եւ կրթության, այլեւ տնտեսության բնագավառում»:



Ինչպես հայտնում է գիտության եւ կրթության նախարարության մամլո ծառայությունը, կողմերը քննարկել են Գյումրիի եւ Երեւանի հանրակրթական երկու դպրոցներում իտալերենի դասավանդման հարցը:

Քննարկման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել` համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ գործողությունների ծրագիր մշակելու մասին:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---