Հայտարարությունն այն մասին, որ Հայաստանի ուսումնական հաստատությունները փակվելու են, առայժմ չի հաստատվում

PanARMENIAN.Net - Հայկական հեռուստաընկերություններից մեկը հայտարարեց, որ գրիպի համաճարակը կանխելու նպատակով դեկտեմբերի 8-ից Հայաստանի բոլոր ուսումնական հաստատությունները ժամանակից շուտ են փակվելու: Սակայն ո'չ Հայաստանի Կրթության եւ գիտության նախարարության, ո'չ էլ Առողջապահության նախարարության ներկայացուցիչները չհաստատեցին այդ տեղեկատվությունը:



PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում բոլոր երեք գերատեսչությունների ներկայացուցիչները հայտնեցին, որ առայժմ համապատասխան որոշման ընդունման մասին ոչ մի հաղորդագրություն չեն տարածել: «Որոշումը պետք է կայացվի այս րոպեներին»,- ընդգծեց Կրթության եւ գիտության նախարարության ներկայացուցիչը:
 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---