Դեկտեմբերի 8-ին Երեւանում «Մատչելի Երեւան» ծրագրի շրջանակներում կանցկացվի երթ 7 դեկտեմբերի 2009 - 18:57 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 8-ին Երեւանում կանցկացվի երթ, որի մասնակիցները Ալ. Սպենդիարյանի անվ. ազգային օպերայի եւ բալետի թատրոնի մոտից կշարժվեն մինչեւ Երեւանի քաղաքապետարանի շենք: Ակցիայի նպատակն է հասարակության ուշադրությունը սեւեռել հաշմանդամ մարդկանց հիմնախնդիրներին: Երթի մասնակիցները մոնիթորինգ կանցկացնեն` պարզելու համար, թե մայրաքաղաքի ո՞ր փողոցներն են հարմար սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց տեղաշարժի համար: Մոնիթորինգի հիման վրա կմշակվի եւ քաղաքապետարան կներկայացվի հաշմանդամների տեղաշարժը դյուրացնելու վերաբերյալ ծրագրերի առաջարկ: Երթը անցկացնելու է հաշմանդամ երեխաների ծնողների «Աստղիկ» ընկերակցությունը` «Մատչելի Երեւան» ծրագրի շրջանակներում: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |