Հայաստանում գրիպի համաճարակի կանխման նպատակով դեկտեմբերի 8-19 կփակվեն դպրոցներն ու մանկապարտեզները

PanARMENIAN.Net - ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել դեկտեմբերի 8-19-ը ներառյալ Հայաստանի Հանրապետությունում գործող նախադպրոցական եւ հանրակրթական ուսումնական հաստատությունների փակման մասին: Փաստաթուղթը ստորագրելիս Աշոտյանը հիմք է ընդունել Հայաստանի առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի առաջարկը:



ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության մամլո ծառայության հաղորդագրության մեջ նշվում է, որ կփակվեն բոլոր հանրակրթական ուսումնական հաստատությունները` անկախ կազմակերպաիրավական ձեւից:



Օրերս Հայաստանի գլխավոր վարակաբան Արա Ասոյանը գրիպի համաճարակը կանխելու համար հանրակրթական ուսումնական հաստատությունները փակելու մասին առաջարկով դիմեց ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին:
 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---