Հայաստանը եւ Արաբական Միացյալ Էմիրությունները մտադիր են խորացնել առեւտրա-տնտեսական հարաբերությունները 7 դեկտեմբերի 2009 - 19:20 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյաննայսօրընդունել էԱրաբական ՄիացյալԷմիրությունների արտաքին գործերի պետնախարար Անվար Մուհամեդ Գարգաշին եւ նրա ղեկավարած պատվիրակությանը:Ողջունելով հյուրերին, ՀՀ կառավարությանղեկավարը կարեւորելէԷմիրությունների հետբազմաբնույթհարաբերությունների ամրապնդումնու խորացումը, որնարդեն իսկշոշափելի արդյունքներ է արձանագրել հանքարդյունաբերության եւ անշարժ գույքի ոլորտներում: Շնորհակալություն հայտնելովբարեմաղթանքներիհամար, ԱնվարԳարգաշըկարեկցանքէ հայտնելերկրաշարժի տարելիցի առթիվ: Նկատելով, որ երկուերկրների միջեւ հարաբերությունները լավընթացք ունեն, ԱՄԷ արտաքին գործերի պետնախարարը խոսել է առեւտրա-տնտեսական հարաբերությունների զարգացումը շարունակական դարձնելուն միտված ջանքերի մասին, այդ համատեքստում կարեւորելով միջկառավարական հանձնաժողով ստեղծելու գաղափարը, որի իրականացմամբ հնարավորություն կստեղծվի համակարգել ձեռք բերված պայմանավորվածությունները եւ կյանքի կոչել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերը: Նշելով, որ երկուերկրների միջեւհամագործակցությունը ընդլայնվումէ, ընդգրկելով նորոլորտներ, վարչապետ Տիգրան Սարգսյանըգոհունակություն էհայտնելԱրփա-Սեւան թունելի վերականգնողական աշխատանքները համաֆինանսավորելու պատրաստակամության համար, խոսել տնտեսության տարբեր ոլորտներում, մասնավորապես գյուղատնտեսության, ոսկերչության, ադամանդագործության, քիմիական արդյունաբերության, ենթակառուցվածքների, էներգետիկ եւ այլ բնագավառներում հնարավոր ներդրումային ծրագրերի մասին: Հյուրի խնդրանքովվարչապետ Սարգսյանըներկայացրել էհայ-թուրքականերկխոսության վերջին զարգացումները, մտքերեն փոխանակվել տարածաշրջանի պետությունների հետհարաբերությունների զարգացմանշուրջ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ադրբեջանագետ․ Ադրբեջանը և Թուրքիան շարժվելու են Սյունիքով արտատարածքային միջանցք պոկելու տրամաբանությամբ Նա նշել է, որ ՀՀ իշխանական խոսնակներն էլ սկսել են հեքիաթներ պատմել, որ ՀՀ-ի և Ադրբեջանի վարձած ընկերությունը անվտանգային ուղեկցում կանի Առաջարկ․ ՀՀ–ում ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների Առաջարկը ներկայացրել է Ռուստամ Բաքոյանը Թյուրքագետ․ Ադրբեջանն ու Թուրքիան ունեն անվերջանալի պահանջներ, որոնք անդադար առաջադրվելու են մեզ «Պայմանագիր չի լինելու, փոխարենն անընդհատ առաջանալու են նոր պահանջներ՝ ամեն հաջորդն ավելի ծայրահեղ»,–գրել է նա ՆԳՆ–ն` պայթյունի մասին․ Արտահոսք է եղել 3 հեղուկ գազի, 1 դիզելի և 1 բենզինի ցիստեռնից Հեղուկ գազի ցիստեռնները եղել են յուրաքանչյուրը 37 տոննա ծավալով |