Թուրքիայի վարչապետն ԱՄՆ-ում հրաժարվել է պատասխանել Հայոց ցեղասպանության մասին հարցին 8 դեկտեմբերի 2009 - 12:27 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 7-ին տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հանդիպումը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանի հետ: Հանդիպման ընթացքում ԱՄՆ նախագահը նշել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների հաստատմանն ուղղված երկխոսությունը շարունակելու անհրաժեշտությունը: «Երկխոսությունը երկրների միջեւ հիմք կծառայի հարաբերությունների վերականգնման եւ հայ-թուրքական սահմանի բացման համար»,-ասել է Բարաք Օբաման, հաղորդում է Todayszaman.com-ը: Չնայած դրան, համատեղ մամլո ասուլիսում Թուրքիայի վարչապետը խուսափել է պատասխանել այն հարցին, թե քննարկվել է արդյոք Հայոց ցեղասպանության մասին հարցը ԱՄՆ նախագահի հետ, գրում է The Kansas City Star-ը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ տարածաշրջանային հարցեր, այդ թվում Թուրքիայի համագործակցության հարցերն Իրանի ու Իրաքի հետ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |