«Դուբայի սինդրոմի» հետեւանքները դեռ չեն սպառնում Հայաստանին 8 դեկտեմբերի 2009 - 14:53 AMT PanARMENIAN.Net - Գործընթացները, որոնք տեղի են ունենում Արաբական Էմիրություններում Հայաստանի համար հետաքրքրություն են ներկայացնում, քանի որ ՄԱԷ-ը երկրի ամենահիմնական առեւտրական գործընկերներից մեկն է: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է տնտեսական գիտությունների թեկնածու Սամվել Ավագյանը, մեկնաբանելով նորությունը այն մասին, որ Dubai World պետական ընկերությունը խնդրում է վարկատուներին սառեցնել իր պարտքը մինչեւ 2010 թ-ի մայիսի 30-ը:Նրա խոսքերով, Էմիրության ընդհանուր պարտքը կազմում է $80 մլրդ, ինչն ավելի մեծ է, քան երկրի ՀՆԱ-ն: Պարտքի $59 մլրդ-ը բաժին է ընկնում Dubai World պետական ներդրումային ընկերությանը: Ներդրողների համար սա իսկական շոկ էր: Ինչ-ինչ, բայց Պարսից ծոցի նավթով հարուստ երկրներից նրանք հաստատ խնդիրներ չէին սպասում: «Արաբական ճգնաժամի հիմնական պատճառը շքեղ, սակայն ֆինանսապես չհիմնավորված ներդրումային ծրագրերն են: Nakheel-ի պատրաստած Dubai Palm ձեռակերտ կղզիներում կառուցված շքեղ ու թանկարժեք անշարժ գույքի սեփականատերերը 75 երկրների քաղաքացիներ են, նրանց 25%-ը, ըստ Daily Mail-ի, բրիտանացիներ են», - ասել է նա: Այնուամենայնիվ, Ավագյանի խոսքերով, տվյալ երեւույթը անմիջականորեն չի ազդի Հայաստանի տնտեսության վրա, եւ չի էլ կարող ազդել, քանի որ ՀՀ-ը չի հանդիսանում Dubai World ընկերության ներդրող գործընկեր: «Սակայն կա անուղղակի ազդեցության գործոն, քանի որ դիտվում է եվրոյի դիրքերի թուլացման եւ դոլարի ամրապնդման փաստը: Բացի այդ, նրա կարծիքով, չի բացառվում նաեւ ճգնաժամի երկրորդ ալիքը, որի հետեւանքները իրենց ազդեսությունը կթողնեն Հայաստանի տնտեսության վրա, մասնավորապես անշարժ գույքի ոլորտում: Ավագյանի խոսքերով, «դուբայի սինդրոմը» պետք է լուծվի լոկալ մակարդակով, ինչը թույլ կտա խուսափել ճգնաժամի նոր ալիքներից: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |