Օլեգ Գաբրիելյան. Ղրիմի հայերը պահանջում են համայնքի հետ համաձայնեցնել Սուրբ Խաչ եկեղեցու կարգավիճակը 8 դեկտեմբերի 2009 - 17:02 AMT PanARMENIAN.Net - «Սուրբ Խաչ եկեղեցին վերակառուցումից եւ օծումից հետո պետք է գործող եկեղեցի դառնար: Սակայն դա տեղի չունեցավ: Հնարավոր է, եթե հոգեւորականներ լինեին, կարելի էր խուսափել ստեղծված իրադրությունից»,- Սուրբ Խաչ եկեղեցու շուրջ առաջացած իրավիճակը մեկնաբանեց Ղրիմի հայ համայնքի նախագահ Օլեգ Գաբրիելյանը:Ինչպես հաղորդում է Analitika.at.ua-ը, Ղրիմի հայկական համայնքը, Գաբրիելյանի խոսքով, Ղրիմի Ինքնավար Հանրապետության Բարձրագույն Ռադայի նախագահ Անատոլի Գրիցենկոյին նամակ հղեց, որում ներկայացված էր հայ համայնքի դիրքորոշումը առանց Հայ Առաքելական Եկեղեցու Ուկրաինյան թեմի հետ համաձայնեցնելու որեւէ գործողությունների անթույլատրելիության մասին: Ավելի վաղ Գրիցենկոն հայտնել էր, որ 2009թ. դեկտեմբերի 1-ից հայկական Սուրբ Խաչ եկեղեցին դառնալու է Ղրիմյան ազգագրական կենտրոնի բաժինը: Սուրբ Խաչը պետական նշանակության հուշարձան է, որը մի քանի դար շարունակ եղել է հայերի հոգեւոր ձգողության եւ ուխտագնացության կենտրոնը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |