ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԿԱՌՈՒՑՎԻ 20 ՄԵԳԱՎԱՏ ՀԶՈՐՈՒԹՅԱՄԲ ՀՈՂՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ19 փետրվարի 2002 - 22:40 AMT PanARMENIAN.Net - Երկու եվրոպական ընկերություններ հայտարարել են Հայաստանի Զոդի լեռնանցքի շրջանում 15-20 մեգավատ հզորությամբ հողմային էլեկտրակայանի շինարարությանը մասնակցելու պատրաստակամության մասին: Էլեկտրակայանի շինարարության նախաձեռնողն է հայ-ամերիկյան «Սոլառեն» ընկերությունը: «Արմինֆո» գործակալության տվյալներով, սույն թվի մարտին նախատեսվում է համաձայնագրի կնքումը` նախագծին այդ ֆիրմաների մասնակցության վերաբերյալ: Դեռեւս հայտնի չէ, թե հատկապես որ ֆիրմաների մասին է խոսքը: Ներկայումս անցկացվել է էլեկտրակայանի նախնական նախագծային ուսումնասիրությունը, կառավարության որոշումով հատկացված 200 հեկտար հողամասի տարածքում, Զոդի շրջանում: Ուսումնասիրությունների համաձայն, բնական պայմանները թույլ են տալիս կառուցել 20 մեգավատ հզորությամբ էլեկտրակայան, ինչի համար կպահանջվեն 20 միլիոն դոլարը գերազանցող ներդրումներ: Բացառված չէ, որ ֆինանսավորման մի մասը իրենց վրա կվերցնեն միջազգային ֆինանսական կառույցները:Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |