Երեւանում բացվեց «Փորձաքննությունների ազգային բյուրոյի» նոր մասնաշենքը 8 դեկտեմբերի 2009 - 18:01 AMT PanARMENIAN.Net - 2009թ. դեկտեմբերի 8-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան եւ ՀՀ Կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցավ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի երկրորդ մասնաշենքի բացումը, որը վերանորոգվել է ԱՄՆ կառավարության աջակցությամբ: Շինության պաշտոնական բացումը կատարեցին ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը եւ ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: ԱՄՆ կառավարությունը Թմրամիջոցների դեմ պայքարի եւ իրավապահ համագործակցության ծրագրի շրջանակներում 1.275.000 ԱՄՆ դոլար է ներդրել շենքի վերանորոգումն ավարտելու համար: Վերանորոգման ծրագիրը իրականացվել է ԱՄՆ բանակի ինժեներական կորպուսի կողմից CESCO Ltd. տեղական շինարարական կազմակերպության հետ համատեղ: Ծրագիրը ներառել է շենքի կոնստրուկցիոն-կառուցվածքային գնահատում, առաջին, երկրորդ եւ երրորդ հարկերի վերանորոգում, ջրի եւ էլեկտրականության մատակարարում, հակահրդեհային եւ հեռախոսակապի համակարգերի տեղադրում: Շենքում տեղադրված է անվտանգության առաջնակարգ համակարգ, որը թույլ է տալիս հսկել մուտքը դեպի լաբորատորիաներ եւ ապահովել իրեղեն ապացույցների անվտանգ պահպանությունը: Այս լաբորատորիայում կիրականացվեն իրեղեն ապացույցների հետ կապված ժամանակակից փորձաքննություններ քրեական եւ քաղաքացիական գործերով, որոնք կօգնեն արդարադատությանը եւ օրենքի գերակայությանը` ի նպաստ Հայաստանի ժողովրդի: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |