Հայաստանի համար Արձանագրությունների վավերացման «խելամիտ ժամկետը» 2010 թվականի մարտն է 8 դեկտեմբերի 2009 - 20:52 AMT PanARMENIAN.Net - «Մենք չպետք է այդքան ցավագին ընդունենք թուրք պաշտոնյաների հայտարարություններն այն մասին, թե հայ-թուրքական հարաբերությունները պայմանավորված են ղարաբաղյան համակարտության կարգավորմամբ, քանի դեռ նրանք ուղղակի չեն դնում այդ հարցը հայկական կողմի հետ բանակցություններում»,-PanARMENIAN.Net թղթակցի հետ բանակցություններում ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը: Ըստ Զոհրաբյանի, Թուրքիայի պաշտոնյաների բոլոր նմանատիպ հայտարարությունները տարբեր հանդիպումներում, այդ թվում նաեւ ԱՄՆ նախագահի հետ Թուրքիայի վարչապետի վերջին հանդիպման ժամանակ, հասցեագրված են թուրքական եւ ադրբեջանական լսարանին: Նա նաեւ նշել է, որ, եթե Թուրքիան փորձի շաղկապել հայ-թուրքական հարաբերությունները ղարաբաղյան հակամարտության հետ անմիջապես Հայաստանի հետ բանակցություններում, ապա Հայաստանի պատասխանը շատ պարզ կլինի` ՀՀ-ն դուրս կգա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացից: Նաիրա Զոհրաբյանը անլուրջ է համարում հաղորդագրությունն այն մասին, թե Թուրքիայի վարչապետ Էրդողանը, իբր, քննարկել է ԱՄՆ նախագահ Օբամայի հետ Լեռնային Ղարաբաղի խնդիրը, քանի որ ԱՄՆ նախագահի հայ համայնքին հասցեագրված նամակում այդ երկու հարցերը հստակ տարանջատվում են: Խոսելով «խելամիտ ժամկետ» արտահայտության մասին, որն արտացոլվել է Արձանագրություններում` պատգամավորը նշել է, որ հայկական կողմի համար այդ ժամկետն առավելագունը կտեւի մինչեւ 2010թ. մարտը: «Այսինքն, եթե մինչ այդ Թուրքիայի խորհրդարանը չի կողմնորոշվի Արձանագրությունների վավերացման հարցում, Հայաստանը համապատասխան քայլեր կձեռնարկի»,-ասել է Զոհրաբյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |