Սամվել Գալստյան. Այս տարի ոչ մի կիլոգրամ խաղող առանց գնորդի չմնաց 8 դեկտեմբերի 2009 - 21:03 AMT PanARMENIAN.Net - «Այս տարի արտահանման ծավալները կտրուկ աճեցին գյուղատնտեսության բոլոր ուղղություններով»,- դեկտեմբերի 8-ին կայացած մամլո ասուլիսում հայտնեց գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը: Նրա խոսքով, այս տարի արտահանվել է 13 հազար 757 տոննա ծիրան, ինչը մոտավորապես երկու անգամ շատ է անցյալ տարվա ցուցանիշից` 7517 տոննա: Արտահանվել է 697 տոննա բալ եւ 990 տոննա դեղձ: Սամվել Գալստյանը նշեց, որ Ռուսաստանի հետ արդեն համաձայնագիր է ստորագրվել 3 հազար 400 տոննա խաղողը անցյալ տարվա համեմատ 1.5 անգամ թանկ գնով մատակարարելու մասին: Այս տարի 205 հազար տոննա խաղողի բերք է ստացվել, ինչը 20 հազար տոննայով շատ է անցյալ տարվա ցուցանիշից: Իրացման հետ կապված խնդիրների պատճառով գյուղացիները խուճապի էին մատնվել: Սակայն, ինչպես նշեց փոխնախարարը, պետական կառույցների կողմից նախաձեռնված միջոցների շնորհիվ, ոչ մի կիլոգրամ խաղող առանց գնորդի չմնաց: Մեկ կիլոգրամ խաղողի միջին գինը կազմում է 115.4 դրամ, իսկ գինու-օղու արտադրության գործարանները խաղողը գնելու են 130 դրամ պայմանագրային գնով: Առանց նախնական պայմամավորվածության խաղողը կհաջողվի իրացնել 70-130 դրամ գնով` կախված խաղողի տեսակիվ եւ նրա որակական հատկանիշներից: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |