ADC եւ Ճարտարագիտական համալսարանը կնքել են երկարաժամկետ համագործակցության մասին պայմանագիր

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 8-ն Հայաստանի ճարտարագիտական համալսարանը եւ «Արմենիան Դեյտաքոմ Քոմփանի» (ADC) հայ-նորվեգական ընկերությունը ստորագրել են կրթության, համատեղ դասընթացների, ընկերության կադրային համալրման եւ այլ ոլորտներում երկարաժամկետ համագործակցության մասին Հուշագիր:



Երկու կողմերի համար կարեւոր է, որ հուշագիրը հիմք է դնում արդեն գոյություն ունեցող համագործակցության համար, որը սկսվել է 2007 թ-ց: Համագործակցության շրջանակներում ավելի քան 50 ուսանող անցել են գործնական պարապմունք ADC-ում, իսկ նրանց որոշ մասը գործի են ընդունվել: ADC-ի գլխավոր կոմերցիոն տնօրեն Ավետիք Քալանթարյանը նշել է, որ ընկերությունում կարեւորում են համալսարանի հետ համագործակցությունը, քանի որ ընկերության կադրային ներուժի մեծ մասը սովորում են ՀՊՃՀ-մ:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---