Հարաբերությունները Հայաստանի ու Բոսնիայի միջեւ զարգացման մեծ ներուժ ունեն 8 դեկտեմբերի 2009 - 22:33 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բոսնիա եւ Հերցեգովինայի նորանշանակ դեսպան պարոն Ժելկո Յանետովիչը (նստավայրը` Մոսկվա):Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպան Յանետովիչին` իր նոր առաքելությունը ստանձնելու առիթով: Ընդգծելով Բոսնիա եւ Հերցեգովինայի հետ փոխգործակցությունը զարգացնելու մեր երկրի հետաքրքրությունը` nախագահ Սարգսյանն ասել է, որ թեեւ երկու երկրների հարաբերությունները դեռեւս սաղմնավորման փուլում են, բայց զարգացման մեծ հնարավորություններ ունեն: Նա հույս է հայտնել, որ նաեւ դեսպանի անմիջական օժանդակությամբ առկա ներուժը կսկսվի իրացվել, եւ երկու երկրների փոխգործակցությունը երկկողմ ու բազմակողմ ձեւաչափերով կդառնա ավելի դինամիկ եւ արդյունավետ: Զրույցի ժամանակ կողմերը կարեւորել են փոխհարաբերությունների համար անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտի ձեւավորումը, ինչը հնարավորություն կտա իրականացնելու բազմաշերտ համագործակցություն: Դեսպան Յանետովիչը համառոտ ներկայացրել է իր երկրի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, տնտեսական իրավիճակը: Հանրապետության Նախագահը եւ նորանշանակ դիվանագետը մտքեր են փոխանակել նաեւ բալկանյան եւ հարավկովկասյան տարածաշրջանների խնդիրների ու զարգացումների վերաբերյալ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |