Ստեփան Սաֆարյան. ԱՄՆ իր այցի շրջանակներում Էրդողանը բարձրացրել է Լեռնային Ղարաբաղի հարցը 8 դեկտեմբերի 2009 - 22:48 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 7-ն կայացած Թուրքիայի վարչապետ Էրդողանի հանդիպումը ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի հետ որոշակի դարձրեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Այդ մասին դեկտեմբերի 8-ն ՀՀ ԱԺ-մ հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:Սաֆարյանի խոսքերով, մամլո ասուլիսի ժամանակ Օբաման եւ Էրդողանը նշել են, որ կողմերը հասել են համաձայնության համագործակցության տարբեր ոլորտներում, եւ միայն մեկ առաջարկությամբ ԱՄՆ-ի նախագահը կոչ է արել շարունակել հայ-թուրքական մերձեցման գործընթացը: «Այդ հանդիպումից Հայաստանի համար բացասականն այն է, որ ԱՄՆ-ի նախագահը լռեց Թուրքիայի վարչապետի հայտարարությունը այն մասին, որ հայ-թուրքական ենթատեքստում կարեւոր են հայ-ադրբեջանական հարաբերությունները: Լռության մատնվեց նաեւ թուրք վարչապետի նախապայմանը այն մասին, որ ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահող երկրները պետք է ավելի համակարգեն իրենց ուժերը ղարաբաղյան հարցի լուծման համար, որը դրական կանդրադառնա ներկայիս հայ-թուրքական մերձեցման գործընթացի վրա», - ընդգծել է պարոն Սաֆարյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |