Հայաստան. «Հատիսը» համալրվել է բոսնիացի լեգիոներով

PanARMENIAN.Net - Ինչպես հայտնում է «Հատիս» բասկետբոլային ակումբի պաշտոնական կայք էջը, ակումբի ղեկավարությունը եւ մարզիչների շտաբը որոշել են համալրել թիմի կազմը: Դեկտեմբերի 10-ն թիմին միացավ Նուրա Նմամովիչը Բոսնիայից:



Բասկետբոլիստուհին (հասակը 197 սմ) իր առաջին խաղը «Հատիսի» կազմում կանցկացնի դեկտեմբերի 17-ն, երբ 2009-2010 թթ. Եվրոպայի Լիգայի ընտրական մրցաշարի շրջանակներում, երեւանյան ակումբը կհանդիպի «Բեշիկթաշի» հետ: Այդ խաղից հետո պարզ կդառնա, թե որքան նա կմնա «Հատիսի» կազմում:



Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ն Վոլոգդայում «Հատիսը» կխաղա «Չեվակատայի» հետ: Այդ թիմերի առաջին խաղը Երեւանում ավարտվել է 103:99 հաշվով «Հատիսի» օգտին:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---