Կոռուպցիայի դեմ պայքարը կբարձրացնի Հայաստանի ներդրումային գրավչությունը միջազգային շուկաներում 9 դեկտեմբերի 2009 - 13:36 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանում կոռուպցիայի նվազեցումը շատ կարեւոր նշանակություն ունի, քնի որ թույլ է տալիս ապահովել բարձր տնտեսական աճ եւ երկրի մրցունակությունը միջազգային շուկաներում», ասել է Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված 6-դ խորհրդաժողովին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Մարի Յովանովիչը: Նա նաեւ ավելացրել է, որ ԱՄՆ-ի կառավարությունը պատրաստ է աջակցել Հայաստանին այդ հարցում: Դեսպանի խոսքերով, կոռուպցիայի բարձր մակարդակը ազդում է հարկահավաքության, եկամուտների կրճատման վրա, ինչի չի թույլ տալիս երկրի կառավարությանը ճիշտ կերպով ֆինանսավորել այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են առողջապահությունը, կրթությունը, եւ ընդհանուր առմամբ ապահովել բարձր տնտեսական աճ: «Սոցիալական ոլորտում ներդրումների կրճատումը զգալիորեն նվազեցնում է երկրի մրցունակությունը եւ կրճատում է տնտեսական աճը», - ասել է նա:Մարի Յովանովիչը նաեւ ավելացրել է, որ կոռուպցիայի դեմ պայքարի համար անհրաժեշտ է միավորել ողջ պետության, հասարակության ԶԼՄ-ների ներկայացուցիչների եւ միջազգային կառույցների ուժերը, որպեսզի հնարավոր լինի հասնել դրական արդյունքների: Խորհրդաժողովի կազմակերպիչներն են ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալությունը (USAID), ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը ՀՀ գլխավոր դատախազության հետ համատեղ: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |