ՀՀ խորհրդարանում կայացան Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամների ընտրությունները

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 9-ին Հայաստանի ԱԺ-ում կայացան Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի չորս անդամների ընտրությունները: Ներկայացված էր յոթ թեկնծություն` Կորյուն Առաքելյան, Արամ Մելքոնյան, Արմեն Մկրտչյան, Հայկ Քոթանյան, Գեւորգ Հարությունյան, Կարեն Վարդանյան ու Գոհար Արշակյան:



Ընդհանուր առմամբ քվեարկեց 101 պատգամավոր, մեկ ընտրաթերթիկ անվավեր ճանաչվեց խորհրդարանի հաշվարկող ժամանակավոր հանձնաժողովի կողմից:



Քվեարկության արդյունքներով ՀՌԱՀ անդամներ ընտրվեցին Կորյուն Առաքելյանը, Արամ Մելքոնյանը, Արմեն Մկրտչյանը եւ Հայկ Քոթանյանը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---