Երեւանի քաղաքապետարանը մտադիր է վերականգնել ջրատար խողովակային ցանցը բարձրահարկ շենքերի նկուղներում

PanARMENIAN.Net - Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը դեկտեմբերի 8-ին ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը: Բանկի ֆինանսավորմամբ իրականացվում են ջրային ոլորտի ծրագրեր, որոնց վերահսկողությանն առնչվող հարցեր են քննարկվել հանդիպման ընթացքում:



Երեւանի քաղաքապետը նշել է, որ հատկացված վարկի միայն 52%-ն է ծախսվել, հետեւաբար ծրագրի շարունակության համար անհրաժեշտ է լրացուցիչ ժամանակ: Ջրի կորուստը նվազեցնելու համար Գագիկ Բեգլարյանը կարեւոր է համարել նաեւ բազմաբնակարան շենքերի նկուղների խողովակային ցանցի վերականգնումը եւ նշել, որ այդ եւ նմանատիպ այլ խնդիրներ լուծելու նպատակով անհրաժեշտ են վարկային հավելյալ միջոցներ: ՀԲ պատվիրակներն արձագանքել են աջակցության պատրաստակամությամբ:



Երեւանի քաղաքապետի եւ ՀԲ պատվիրակների հանդիպումները կլինեն պարբերաբար` ջրային ոլորտի ծրագրերի իրականացման ընթացքը երկկողմ եւ շարունակական վերահսկելու նպատակով, հաղորդում է Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:
 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---