Հայաստանում Ռուսաստանի դեսպանը այցելել է «Նաիրիտ Գործարան»

PanARMENIAN.Net - Այսօր «ՆաիրիտԳործարան»ՓԲ ընկերություն էժամանելՀայաստանիՀանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւլիազոր դեսպան ՎյաչեսլավԿովալենկոն:



«Նաիրիտի» ղեկավարությանուղեկցությամբպարոն Կովալենկոն այցելելէձեռնարկության ինչպես վթարից հետո լիովին վերականգնված ու նորացված, այնպես էլ մի շարք այլ արտադրամասեր:



Բարձրաստիճան հյուրիններկայացնելովընկերության ներկավիճակը, խնդիրները, ձեռքբերումներն ու զարգացմանհեռանկարները, «Նաիրիտ Գործարան»ՓԲԸգլխավորտնօրեն Վ. Մելքոնյանը հավաստեց Նաիրիտի ղեկավարության ցանկությունը` պահպանել տնտեսական համագործակցության լավագույն ավանդույթները եւ առաջարկել զարգացման նոր ուղղություններ համապատասխան ընկերությունների միջեւ:



Հայաստանում ՌԴ արտակարգ եւլիազոր դեսպանը, կարեւորելով ՀՀ-իեւՌԴ-իմիջեւ տնտեսական կապերի առավել լայնացման ու ամրացման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ դիտարկելով Նաիրիտը որպես անհատական մոտեցման արժանի խոշորագույն ձեռնարկություն, հավաստեց իր պատրաստակամությունը նպաստել «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ի եւ ռուսական համապատասխան կազմակերպությունների միջեւ փոխշահավետ հարաբերությունների հաստատմանը:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---