ՎԱՐՇԱՎԱՆ ՀԵՏԱՔՐՔՐՎԵԼ Է ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԶԱՄՈՒՂԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ19 փետրվարի 2002 - 22:36 AMT PanARMENIAN.Net - Լեհական իշխանությունները հետաքրքրվել են Իրան-Հայաստան գազամուղի շինարարությամբ: Ինչպես տեղեկացրել է «Մեդիամակս» գործակալությանը տված հարցարույցում Հայաստանում Լեհաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Պյոտր Իվաշկեւիչը, «Վարշավայում լարվածորեն հետեւում են այդ գազամուղի շինարարության նախագծի իրականացմանը»: Նրա խոսքերով` լեհական կողմին շատ է հետաքրքրել Իրանի տարածքով, Հայաստան, այնուհետեւ Եվրոպա, թուրքմենական գազի մատակարարման գաղափարը: «Ես լսել եմ նաեւ ուկրաինական կողմի շահագրգռվածության մասին Իրան-Հայաստան գազամուղի Սեւ ծովի հատակով մինչեւ Ֆեոդոսիա երկարացման հարցում: Դե ինչ, բարի գալուստ»,- նշել է Իվաշկեւիչը: Ժամանակավոր հավատարմատարը ավելացրել է նաեւ, որ նա տեղյակ է պահել պաշտոնական Վարշավային հեռանկարում գազամուղի շինարարությանը լեհական կողմի գործնական մասնակցության մասին եւ այժմ սպասում է պատասխանի: «Կարծում եմ, անհրաժեշտ է լրջորեն մտածել այդ հեռանկարի վրա»,- ընդգծել է Պյոտր Իվաշկեւիչը:Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: Ուշագրավ Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Ամենաընթերցվողը բաժնում | ՔԿ․ Ըստ զորամասի հաղորդման՝ պայմանագրային զինծառայողն իրեն ամրակցված ինքնաձիգից ինքն իրեն պատճառել է հրազենային վնասվածք Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն ՔԿ. Արաբկիրի գրասենյակում քննչական գործողություններ են, կան ձերբակալվածներ Ըստ որոշ տեղեկությունների, ձերբակալվածների թվում է նաև Արաբկիրի վարչական ղեկավարը ՄԻՊ. Պետությունը պարտավոր է ձեռնարկել զինծառայողների կյանքի իրավունքի պաշտպանությանն ուղղված քայլեր Պարզաբանումներ ստանալու նպատակով, գրություններ են ուղարկվել իրավասու պետական մարմիններին Իրավապաշտպան․ 3 զինվորի մահ՝ 18 օրում, պետությունն է պատասխանատու զինվորի կյանքի համար «Դեռ զինվորին հողին չհանձնած, ընտանքը մեղայական խոսքերի փոխարեն լսում էր մեղադրանքներ ու սպառնալիքներ»,–գրել է նա |