ՀՀ ԱԳ նախարարությունը պատրաստ է տրամադրել Դաշնակցությանը պահանջված Արձանագրությունների վերաբերյալ փաստաթղթերը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 9-ն, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ՀՀ ԱԺ-ում պատասխանելով ՀՅԴ-ի խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի հարցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում թույլ տված ընթացակարգային սխալների վերաբերյալ, նշել է, որ ընթացակարգի մանրամասնությունները հաշվի չեն առնվել ՀՀ նախագահի կարգադրումով: «Այդ ժամանակ նախագահի մոտ տեղի ունեցավ փակ նիստ, որում նախագահը կարգադրեց Արձանագրությունների նախապատրաստման գործընթացը իրականացնել ՀՀ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 18 հոդվածի հիման վրա: Հետեւաբար, անհրաժեշտություն չկար պահպանել ընթացակարգի բոլոր դետալները», - ընդգծել է Էդվարդ Նալբանդյանը:



ԱԳ նախարարը նշել է նաեւ, որ ՀՀ ԱԳ նախարարությունը պատրաստ է տրամադրել Դաշնակցությանը պահանջված Արձանագրությունների վերաբերյալ փաստաթղթերը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---