Բագրատ Ասատրյան. «Հայաստանի կառավարությունը համարժեք չի արձագանքել ճգնաժամին»10 դեկտեմբերի 2009 - 14:09 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը երկար ժամանակ հերքում էր ճգնաժամի ազդեցությունը երկրի տնտեսության վրա: Դեկտեմբերի 10-ին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսում այս կարծիքն է հայտնել ՀՀ ԿԲ էքսնախագահ, ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դասախոս Բագրատ Ասատրյանը: «Ճգնաժամն ի հայտ եկավ 2008 թ. կեսերին, եւ արդեն երրորդ եռամսյակի արդյունքներով` Հայաստանի տնտեսական անկումը կազմում էր 20%», - ասաց նա: Նրա խոսքերի համաձայն, Հայաստանի կառավարությունը 2008 թ. ընդունեց «քայքայված բյուջե», որում 2009 թ. տնտեսական աճը դրված էր 9 %-ի մակարդակով:ՀՀ ԿԲ էքսնախագահն ավելացրեց, որ 2009 թ. սկզբից կառավարությունը զգացմունքներով առաջնորդվելով, ընդունել էր հակաճգնաժամային քաղաքականություն, որը զուրկ էր այն իրականացնելու ստույգ միջոցներից եւ մեթոդներից, դրանցում բացակայում էին նաեւ երկարաժամկետ նախագծերը: Այդ նույն ժամանակահատվածում, ըստ նրա, սկսվեցին դրամական միջոցների փնտրտուքը, սակայն պարզվեց, որ Հայաստանը չի կարող ապահովել դրանց իրացումը: Այդ համատեքստում Բագրատ Ասատրյանը նշեց, որ Հայաստանի կառավարությունը պետք է առաջին հերթին դիմի ներքին աղբյուրներին (բանկերին եւ քաղաքացիներին) եւ փորձի իրացնել հակաճգնաժամային նախագծերը` ի հաշիվ ներքին պարտքի, հետո միայն դրանք բավարար չլինելու դեպքում` դրսից ներմուծել: «Եթե 2008 թ. մենք թեթեւ պարտքով բեռնված երկիր էինք, ապա 2009 թ. վերջին մենք կվերածվենք ծանր բեռնվածությամբ երկրի, քանի որ պետական պարտքն արդեն հասնում է 50%-ի ՀՆԱ համեմատ», - ասաց նա: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |