6 հաշմանդամ լողորդներ մասնակցեցին Հայաստանի լողի առաջնությանը

PanARMENIAN.Net - Երեւանի «DDD» մարզահամալիրի լողավազանում ավարտվեց ՀՀ լողի երեխաների առաջնությունը: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդեցին Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիայի մամլո ծառայությունից, առաջնությանը մասնակցեցին վեց մարզիկ-մարզուհիներ` Թամարա Ամիրխանյանը, Մարգարիտա Հովակիմյանը, Հայկ Հարությունյանը, Ավագ Տոնոյանը, Տիգրան Հարությունյանը եւ Արտակ Դավթյանը:



«Նրանց արդյունքները ավելի քան գոհոցուցիչ էին: Տարբեր սպորտային դասակարգեր ունեցող հաշմանդամ լողորդները հանդես եկան երկուական լողաձեւերում` գերազանցելով նախկինում գրանցած իրենց իսկ արդյունքները: Հայաստանի լողի դաշնության նախագահ Իգոր Սաֆարյանը ողջունեց հաշմանդամություն ունեցող մարզիկների մասնակցությունը հանրապետական մրցաշարերին` նրանց մաղթելով սպորտային մեծ հաջողություններ: Հաշմանդամային սպորտի հայակական ազգային ֆեդերացիայի նախագահ Սամվել Ռոստոմյանի կարծիքով Հայաստանում նկատվում է հաշմանդամային սպորտի դինամիկ զարգացում, ինչը վկայում է որ ֆեդերացիան հաջողությամբ գործում է ի հեճուկս բոլոր դժվարությունների, լուծելով իր առջեւ դրված խնդիրները»,- հաղորդեց Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիայի մամլո քարտուղար Վարդուհի Արամյանը:



ՀՍՀԱՖ-ի լողորդները Հայաստանի լողի դաշնության կողմից պարգեւատրվեցին հուշամեդալներով եւ ստացան հավաստագրեր:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---