Անկարայի փորձերը` ղարաբաղյան հարցը կապել հայ-թուրքական երկխոսության հետ, դատապարտված են ձախողման10 դեկտեմբերի 2009 - 15:03 AMT PanARMENIAN.Net - Անկարայի փորձերը` ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը հայ-թուրքական հարաբերությունների հետ կապելը դատապարտված է ձախողման: Այս մասին Երեւանում Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսի եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Սերժ Սարգսյանը: «Մենք գտնում ենք, որ փորձերն անհաջողության են մատնված», - ասաց ՀՀ նախագահը: Նրա խոսքերի համաձայն, Անկարան պետք է հասկանա, որ Կովկասում կայունության եւ խաղաղության հասնելու համար նա պետք է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատի: Մեկնաբանելով Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման արդյունքները, Հայաստանի նախագահն ընդգծեց, որ պաշտոնական Երեւանը շնորհակալություն է հայտնում բոլոր պետություններին եւ քաղաքական գործիչներին, որոնց միջնորդական ջանքերի շնորհիվ Հայաստանին ու Թուրքիային հաջողվեց երկխոսություն սկսել: «Միաժամանակ ուզում եմ նշել, որ այս գործընթացի ե'ւ դրական, ե'ւ բացասական արդյունքները պետք է վերագրվեն միայն Երեւանին ու Անկարային», - ասաց Հայաստանի ղեկավարը: Սերժ Սարգսյանը նաեւ ավելացրեց, որ Հայաստանը բարձր է գնահատում ԱՄՆ նախագահի դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման եւ Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ, ինչը Սպիտակ տան ղեկավարը բազմաթիվ անգամ արտահայտել է հրապարակայնորեն եւ երկկողմանի հանդիպման ընթացքում: «Հայոց ցեղասպանության Թուրքիայի ճանաչման անհրաժեշտության եւ այն մասին, որ թուրքական կողմը պետք է սթափ նայի իր պատմությանը, ԱՄՆ նախագահը ասել է նաեւ Թուրքիայի խորհրդարանում», - ավելացրեց ՀՀ նախագահը: Ավելի վաղ Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի վարչապետը հայտարարել է, որ Արդարության եւ զարգացման կուսակցությունը չի աջակցի հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանն այնքան ժամանակ, քանի դեռ ղարաբաղյան հակամարտության հարցը չլուծվի: Ընդ որում, Էրդողանը ԱՄՆ նախագահին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին բացատրելու, որ ղարաբաղյան հակամարտության հարցը շուտափույթ լուծվի: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |