Հայաստանն ու Լատվիան պետք է զարգացնեն ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական հարաբերությունները

PanARMENIAN.Net - Քաղաքական հարաբերությունների հետ մեկտեղ Հայաստանն ու Լատվիան պետք է զարգացնեն նաեւ տնտեսական կապերը: Այդ մասին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտնեց Երեւանում պետական այցով գտնվող Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսը:



«Հենց այդ նպատակով էլ իմ ղեկավարած պատվիրակության կազմում Երեւան են ժամանել մեծ թվով լատվիացի ձեռնարկատերեր: Վստահ եմ, որ վաղը կայանալիք հայ-լատվիական բիզնես-ֆորումը կդառնա մեր տնտեսական համագործակցության զարգացման սկիզբը»,- ասաց Լատվիայի ղեկավարը: Այդ ենթատեքստում նա կարեւոր նշանակություն տվեց նաեւ հայ-լատվիական միջկառավարական հանձնաժողովի արդյունավետ աշխատանքին:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---