Լատվիան պատրաստ է աջակցել «Արեւելյան գործընկերության» իրականացմանը

PanARMENIAN.Net - Պաշտոնական Ռիգան պատրաստ է աջակցել, որպեսզի Եվրամիության «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնությունն իրականություն դառնա: Այդ մասին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտնեց Երեւանում պետական այցով գտնվող Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսը:



«Մենք պատրաստ ենք ամեն կերպ օժանդակել «Արեւելյան գործընկերության» իրականացմանը, որը նախատեսում է անցագրային ռեժիմի թեթեւացում եւ ԵՄ հետ ազատ առեւտրի գոտու ստեղծում»,- ասաց լատվիացի նախագահը:



Խոսելով տարածաշրջանի երկրների նկատմամբ Լատվիայի քաղաքականության մասին` Զատլերսը նշեց, որ Ռիգան ցանկանում է սերտ հարաբերություններ պահպանել Հարավային Կովկասի պետությունների հետ:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---