ՌԴ ԱԳՆ. Երեւանն ու Բաքուն Ղարաբաղի շուրջ ճեղքման ճանապարհին են

PanARMENIAN.Net - Հայաստանն ու Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ լուրջ ճեղքման ճանապարհին են: Այդ մասին հայտնեց ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն: Նա նշեց նաեւ, որ «եթե բանակցային գործընթացի դրական դինամիկան պահպանվի նաեւ գալիք տարում, ապա հիմք կա ենթադրելու, որ կարգավորման հիմնարար սկզբունքները բավական արագ ու վերջնական համաձայնեցման կենթարկվեն եւ դրանց հիման վրա կմշակվի հաշտության պայմանագրի տեքստը»:



Նա հաղորդեց նաեւ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մոտ ժամամակներս Հայաստանին ու Ադրբեջանին կհանձնեն Մադրիդյան փաստաթղթի նորացված տարբերակը, որը պարունակում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հանդեպ հիմնարար մոտեցումները, հաղորդում է BBC ռուսական ծառայությունը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---