Երեւանը մտադիր է վերականգնել նախկին սերտ հարաբերությունները Ռիգայի հետ

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 10-ին Հայաստան կատարած այցի շրջանակներում Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսը հանդիպեց Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հետ:



Հանդիպման ընթացքում Գագիկ Բեգլարյանը նշեց, որ հայ-լատվիական հարաբերություններում կապերի զարգացումը երկու մայրաքաղաքների` Երեւանի ու Ռիգայի միջեւ մեծ դեր է խաղում: Նրա խոսքով, Երեւանը ցանկանում է Ռիգայի հետ գործընկերական հարաբերություններ ստեղծել եւ վերականգնել նախկին սերտ համագործակցությունը:



Ընդգծելով, որ մայիսի 31-ին կայացած քաղաքապետի ու Ավագանու խորհրդի ընտրություններից հետո Երեւանը նոր կարգավիճակ ձեռք բերեց եւ կառավարման նորագույն մեթոդների ներմուծման առաջին քայլերն է կատարում, Գագիկ Բեգլարյանը կարեւոր համարեց փորձի փոխանակությունը, քանի որ Լատվիայի մայրաքաղաքը կառավարման հարուստ փորձ ունի:



Վալդիս Զատլերսն ու Գագիկ Բեգլարյանն այցելեցին Երեւան քաղաքի պատմության թանգարան, որը քաղաքապետարանի հարեւանությամբ է գտնվում:



Լատվիայի նախագահն ու իր տիկինը հանդիպման ավարտին գրի առան իրենց տպավորությունները թանգարանի հուշամատյանում:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---