ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադտկեն արդեն Բաքվում է

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ՄԽ համանախագահը ԱՄՆ-ից Ռոբերտ Բրադտկենարդեն Բաքվում է: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանության մամլո ծառայության բաժնի ղեկավար Թերրի Դեվիդսոնը:



Նրա խոսքերով, ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը ժամանել է Բաքու եւ սպասում է մնացած միջնորդների ժամանումը, հանդիպում անցկացնելու նպատակով: Ակնկալվում է, որ Ռուսաստանի եւ Ֆրանսիայի կողմից համանախագահներ Յուրի Մերզլյակովը եւ Բերնար Ֆասյեն այսօր կժամանեն Բաքու: Պաշտոնական հանդիպումները կանցկացվեն դեկտեմբերի 11-ն, հաղորդում է ԱՊԱ գործակալությունը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---