Ճապոնիան կոչ է անում Երեւանին ու Բաքվին շուտափույթ կերպով հանգուցալուծել ղարաբաղյան հակամարտությունը

PanARMENIAN.Net - Ճապոնիան հուսով է, որ որ ղարաբաղյան հակամարտությունը շուտով իր լուծումը կստանա ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Ճապոնիայի դեսպան Մասամիցու Օկին:



ԵԱՀԿ Մինսկի խումբը ակտիվացրել է իր ջանքերը, եւ ես հուսով եմ, որ դա իր պտուղները կտա մոտ ապագայում»,-ասել է Օկին ուրբաթ օրը Ադրբեջանի նախագահին կից Ռազմավարական հետազոտությունների կենտրոնում տեղի ունեցած բանավեճի ժամանակ:



Ըստ դեսպանի, Ճապոնիան ուղղակիորեն ներգրավված չէ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, սակայն կոչ է անում կողմերին բոլոր հնարավոր ջանքերը գործադրել արագ կարգավորման համար:



«Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է լուծվի միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա»,-հավելել է դեսպանը, հաղորդում է ադրբեջանական Trend News գործակալությունը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---