Ֆրանսիայի ադրբեջանցիները բողոքի ցույց են կազմակերպել Euronews գրասենյակի դիմաց

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 11-ին Լիոն քաղաքում (Ֆրանսիա) ադրբեջանցիները բողոքի ցույց են կազմակերպել Euronews գրասենյակի դիմաց` կապված Euronews հեռուստաալիքով Լեռնային Ղարաբաղի մասին տեսանյութի ցուցադրման հետ: Ցույցին մասնակցում են Ադրբեջանից Ֆրանսիա տեղափոխված երիտասարդության ավելի քան 50 ներկայացուցիչներ (որոնց թվում նաեւ ուսանողներ):



Ցույցին նախապատրաստվելու ընթացքում մեծ ցուցապաստառների վրա անգլերեն եւ ֆրանսերեն լեզուներով ավելի քան 40 կարգախոսներ են պատրաստվել, հաղորդում է 1news.az-ը:



Ադրբեջանցի ուսանողների դժգոհության պատճառը «Լեռնային Ղարաբաղ` փոփոխությունների քամի» խորագրով Euronews հեռուստաալիքի տեսանյութն է Լեռնային Ղարաբաղի մասին, որում տեսանյութի հեղինակը Ղարաբաղը բուն հայկական հող է անվանել:



Այդ առիթով Ադրբեջանի ԱԳՆ բողոք հայտնեց հեռուստաալիքին` Euronews ղեկավարությանը սպառնալով, որ կարող են խնդիրներ առաջանալ Ադրբեջանում այդ հեռուստաալիքի հեռարձակման հետ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---