ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման զրուցեց ՌՀՄ ղեկավար Արա Աբրահամյանի հետ

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 6-ին Սպիտակ տանը Քեննեդիի Կենտրոնի մասնակիցների ամենամյա հավաքի շրջանակներում Ռուսաստանի հայերի Միության ղեկավար Արա Աբրահամյանը հանդիպեց ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ:



Զրույցի ընթացքում Բարաք Օբաման նշեց հայ ժողովրդի հանդեպ իր ջերմ զգացմունքների մասին: Քեննեդիի Կենտրոնի մասնակիցների ամենամյա հավաքին ներկա էին ավելի քան 50 դիվանագետներ, քաղաքական եւ արվեստի գործիչներ ԱՄՆ-ից ու այլ երկրներից:



Արդեն 12-րդ անգամ այդ հավաքին մասնակցում է այդ վարկանիշային ընկերակցության անդամ Արա Աբրահամյանը, հաղորդում է ՌՀՄ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---