Վալդիս Զատլերս. «Հայերը նպաստում են Լատվիայի զարգացմանը»11 դեկտեմբերի 2009 - 17:52 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 11-ին Մայր աթոռ սբ Էջմիածնում տեղի ունեցավ Ն.Ս.Օ.Ս.Ս. ամենայն հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի հանդիպումը Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսի հետ, ում ուղեկցում էր ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Ողջունելով Լատվիայի նախագահին` ամենայն հայոց հայրապետ Գարեգին Բ Կաթողիկոսը ներկայացրեց հայ ժողովրդի կյանքում Մայր աթոռ սբ Էջմիածնի դերն ու նշանակությունը: «Մենք ուրախ ենք, որ հայերը ձեր երկրում կարող են ապրել հոգեւոր կյանքով եւ ազատ օգտվել պետության ընձեռած բոլոր հնարավորություններից: Այսօր Լատվիայում գործում են հայկական եկեղեցի, կիրակնօրյա դպրոց, որ Աստծո ողորմածությամբ հույս ունենք դարձնել ամենօրյա », - նշել է ամենայն հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը: Շնորհակալություն հայտնելով ամենայն հայոց Գարեգին Բ Կաթողիկոսին, Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսը նշեց. «Լինելով Լատվիայի օրինապահ քաղաքացիներ, հայերը նպաստում են երկրի զարգացմանը»: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |