ԵՄ երկրների ղեկավարները գոհ են «Արեւելյան գործընկերության» իրականացման ընթացքից11 դեկտեմբերի 2009 - 19:16 AMT PanARMENIAN.Net - Եվրամիության 27 երկրների առաջնորդները, որոնք ավարտեցին երկօրյա հանդիպումը Բրյուսելում, գոհունակություն են հայտնել «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնության իրականացման ընթացքի առնչությամբ: Ինչպես ասվում է գագաթաժողովի ամփոփումներում, այդ ծրագիրն ուղղված է Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդավիայի, Բելառուսի եւ Ուկրաինայի հետ «լայն Եվրոպայի» մերձեցմանը: Արտաքին կապերի եւ հարեւանության քաղաքականության գծով եվրահանձնակատար Բենիտա Ֆեռերո-Վալդները «Արեւելյան գործընկերության» նախարարական հանդիպման ամփոփիչ մամլո ասուլիսում հայտնեց, որ ԵՄ-ն հաշվարկում է 2010-ին ասոցիացման մասին համաձայնագրեր ստորագրել Ուկրաինայի ու Մոլդավիայի հետ: Միեւնույն ժամանակ եվրահանձնակատարն ընդգծեց, որ Արեւելյան գործընկերության Եվրոպական ծրագիրն «ուղղված չէ ԵՄ մտնելու նախապատրաստմանը»: «Մենք այդ մասին նախկինում խոսել ենք. «Արեւելյան գործընկերությունն» այդ նպատակի համար չէ»,- ասաց Բենիտա Ֆեռերո-Վալդները: Նրա խոսքով, այսօր չի կարելի ասել, որ «այդ երկրների համար ԵՄ դռները բաց են կամ փակ»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |