Ռուսաստանը չի փոխել է իր դիրքորոշումն Իրանին C-300 հրթիռային համալիրների մատակարարման վերաբերյալ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի մոտեցումներն Իրանի միջուկային ծրագրի հարցում եւ Թեհրանին C-300 հրթիռային համալիրների մատակարարման հնարավորության վերաբերյալ չեն փոխվել: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն:



Մեկնաբանելով ՌԴ ղեկավարության վերաբերմունքն Իրանի դեմ պատժամիջոցների կիրառման հարցում` Նեստերենկոն ասել է, որ պատժամիջոցների կիրառումը խնդիրների լուծման լավագույն միջոցը չէ: «Պատժամիջոցների լեզուն մեր լեզուն չէ»,-գտնում է նա: «Դա բազմիցս է ասվել մեր ղեկավարության կողմից»,-ասել է նա: «Մենք գտնում ենք, որ պետք է կիրառել քաղաքական եւ դիվանագիտական միջոցներ բոլոր ծագող խնդիրների լուծման համար»,-հաղորդում է Iran.ru-ն:



Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, անդրադառնալով C-300 համալիրների առաքման հարցին, նշել էր, որ Ռուսաստանը «այդ առումով հավատարիմ է մնում միջազգային կանոններին եւ մենք չենք խախտում դրանք»:



Միաժամանակ ՌԴ ԱԳՆ-ն նշել է, որ տարիներ շարունակ համագործակցելով Իրանի հետ ռազմատեխնիկական ոլորտում, Ռուսաստանը միշտ խստիվ պահպանում էր բոլոր միջազգային պարտավորությունները:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---