Սենատոր Բարբարա Բոքսերը հանդես է եկել Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունման օգտին12 դեկտեմբերի 2009 - 12:34 AMT PanARMENIAN.Net - Ամերիկացի սենատոր, Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի անդամ եւ Սենատի միջազգային գործողությունների եւ կազմակերպությունների ենթակոմիտեի նախագահ Բարբարա Բոքսերը, միանալով իր գործընկերներին, հանդես է եկել ի նպաստ Հայոց ցեղասպանության մասին թիվ 316 բանաձեւի ընդունման: Այդ մասին ասվում է PanARMENIAN.Net ի ստացած Ամերիկայի Հայկական համագումարի (ԱՀՀ) հաղորդագրության մեջ: «Մենք ողջունում ենք սենատոր Բոքսերի հավատարմությունը ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման եւ այդ փաստի ժխտման դեմ պայքարին: Մարդկության դեմ գործված այդ ոճրի շարունակական ժխտման ֆոնի վրա, սենատորի այս քայլը պարտավորեցնում է քայլեր ձեռնարկել դուրս գալու համար այդ արատավոր շրջանից»,-հայտարարել է ԱՀՀ գործադիր տնօրեն Բրայան Արդունին: Ընթացիկ տարվա հոկտեմբերին սենատոր Ռոբերտ Մենենդեսի Սենատում ներկայացրած թիվ 316 բանաձեւը ճանաչում է Հայոց ցեղասպանության փաստը: Բանաձեւը ստացել է Սենատի մեծամասնության առաջնորդ Հարրի Ռեյդի աջակցությունը: Հայոց ցեղասպանության մասին թիվ 316 բանաձեւը գտնվում է Սենատի Արտաքին հարաբերությունների կոմիտեում: Կոնգրեսականներ Ադամ Շիֆն ու Ջորջ Ռադանովիչը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ են ներկայացրել Հայոց ցեղասպանության մասին թիվ 252 նմանատիպ բանաձեւը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |