ԱՀՀ անդամները մասնակցեցին հայ-թուրքական Արձանագրությունների շուրջ քննարկմանը12 դեկտեմբերի 2009 - 14:39 AMT PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայկական Համագումարի Հոգաբարձուների խորհրդի անդամներ Փիթեր Քեզիրյանն ու ԱՀՀ Արեւմտյան բյուրոյի տնօրեն Եղիգ Քեշիշյանը մասնակցեցին Հայաստանի ու Թուրքիայի միջեւ երկկողմ հարաբերությունների կարգավորման մասին ստորագրված Արձանագրությունների շուրջ քննարկմանը: Քննարկումը կազմակերպվել էր Ուսանող-իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից (ՈՒԻՀԱ):Ինչպես ասվում է PanARMENIAN.Net ստացված ԱՀՀ հաղորդագրության մեջ, քննարկմանը մասնակցել են նաեւ Ամերիկայի հայ դատի հանձնախմբի (ԱՀԴՀ) ներկայացուցիչներ Սթիվ Դադայանն ու Վիգեն Սոնենց Փափազյանը: Ելույթ ունենալով քննարկման մասնակիցների առջեւ` Եղիգ Քեշիշյանը նշեց, որ իր անկախության օրվանից Հայաստանը հանդես է եկել առանց նախապայմանների Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման կողմից, սակայն Անկարան նախապայմաններ էր առաջադրում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ու Երեւանից պահանջում հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից: Քեշիշյանը հիշեցրեց նաեւ, որ Թուրքիան արդեն ավելի քան 15 տարի Հայաստանին շրջափակման մեջ է պահում` այդպիսով փորձելով մեկուսացնել երկիրն արտաքին աշխարհից: Խոսելով հայ-թուրքական Արձանագրությունների բովանդակության մասին` ԱՀՀ ներկայացուցիչը նշեց, որ այդ փաստաթղթերն իրենցից սպառնալիք չեն ներկայացնում Հայոց ցեղասպանության փաստի համար, Հայաստանից չեն պահանջում հրաժարվել Թուրքիայի հանդեպ տարածքային պահանջներից եւ Ղարաբաղի վերաբերյալ զիջումներ չեն ենթադրում: Սթիվ Դադայանն իր հերթին, խոսելով ԱՀԴՀ անունից, ընդգծեց, որ Արձանագրությունները հայ ժողովրդից պահանջում են հենց հրաժարվել սեփական պատմական իրավունքներից: Նա նշեց, որ Արձանագրությունները Թուրքիային կօգնեն մտնել ԵՄ, քանի որ Եվրամիությանն անդամակցելու համար Անկարան պետք է բացի հարեւան երկրների հետ սահմանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |