Եմ-ն ընդամենը կտուժի, եթե մերժի Թուրքիային անդամագրել

PanARMENIAN.Net - Եվրամիությունը սխալ կգործի` մերժելով Թուրքիային ԵՄ անդամ դառնալ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռջեփ Թայիփ Էրդողանը: Նրա խոսքերի համաձայն, կընդունե՞ն Թուրքիային Եվրամիություն, թե՞ ոչ` նա արդեն ԵՄ-ի մի մասնիկն է: «ԵՄ երկրներում ապրում է մոտ հինգ միլիոն թուրք: ԵՄ-ն միայն կտուժի, եթե Անկարան նրա շարքերում չլինի», - նշել է Էրդողանը:



Միաժամանակ նա նշել է, որ ԵՄ են մտել այնպիսի երկրներ, որոնք Թուրքիայի հետ համեմատվել չեն կարող իրենց տնտեսությամբ կամ ազատության հարցերով: Թուրքիայի վարչապետի կարծիքով, հիմնական պատճառը, որ չեն ուզում իր երկրին ԵՄ ընդունել` քաղաքական է:



«Եթե ԵՄ-ն վերջնական որոշում կայացնի չընդունել Անկարային եվրոպական ընտանիքի մեջ, ապա Թուրքիան որոշակի քայլեր կձեռնարկի` հիմնվելով այդ որոշման վրա», - ընդգծել է Էրդողանը:



Նա նաեւ անդրադարձել է Թուրքիայում Հայոց ցեղասպանության հարցին` ասելով, որ 2005 թ. իրենք նամակ են ուղարկել այն ժամանակ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանին, առաջարկելով, որ Հայերի ցեղասպանության հարցով զբաղվեն պատմաբանները, սակայն պատասխան այդպես էլ չեն ստացել, հաղորդում է Anadolu Ajansi-ը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---