Դավիթ Նալբանդյանը հաղթանակով նշեց վերադարձը մեծ թենիս

PanARMENIAN.Net - Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանն անցկացրեց իր առաջին խաղը 7-ամսյա ընդմիջումից հետո: Դեկտեմբերի 12-ին Արգենտինայի Սան Խուան քաղաքում ընթացող Copa San Juan Minero ցուցադրական մրցաշարում աշխարհի 64-րդ ռակետ 27-ամյա Նալբանդյանը ոչ մի շանս չի թողել ATP վարկանիշով 112-րդ տեղը զբաղեցնող չիլիացի Նիկոլաս Մասսուին` ջախջախելով նրան երկու պարտիաներում 6:2, 6:1 հաշվով: Հարկ է նշել, որ պաշտոնական հանդիպումներում մրցակիցների ուղիները հատվել են չորս անգամ: Առայժմ առջեւում է Կորդոբայի ներկայացուցիչը 3:1 հաշվով:



Դեկտեմբերի 13-ին մրցումների ավարտին Նալբանդյանը կհանդիպի «Ռոլան Գարոսի» չեմպիոն Գաստոն Գաուդիոյի հետ, որը նախօրեին հաղթել է նույնպես արգենտինացի Գիլերմո Կանյասին:



Հիշեցնենք, որ վերջերս Նալբանդյանը վերականգնվում էր ազդրի վնասվածքից հետո: 2009 թվականին արգենտինացին մասնակցել է միայն 9 մրցաշարի` նրա ակտիվում է հաղթանակը Սիդնեյում` 14 հաղթանակ եւ 7 պարտություն:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---