Հայ-թուրքական արձանագրությունները կարող են վավերացվել 2010 թվականի մարտ-ապրիլ ամիսներին14 դեկտեմբերի 2009 - 14:19 AMT PanARMENIAN.Net - Այս պահին Թուրքիան բավարար ռեսուրսներ չունի Արձանագրությունների վավերացման գործընթացը ձգձգելու համար: Այդ մասին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը «Այսօր Թուրքիայի համար քիչ հավանական եւ գործնականում անհնար է Հայաստանի հետ հարաբերությունների ձգձգումը»,-ասել է հայ փորձագետը: Ելնելով դրանից` Կ. Բեքարյանը կանխատեսում է, որ 2010 հունվար-փետրվարին որոշակի առաջխաղացում կլինի Թուրքիայի մեջլիսում, իսկ մարտ-ապրիլին արդեն Արձանագրությունները կվավերացվեն: Ինչպես նշել է Կ.Բեքարյանը, Անկարային միշտ հաջողվել է իմիտացիայի քաղաքականություն վարել ինչպես հայ-թուրքական երկխոսության, այնպես էլ Կիպրոսի հակամարտության եւ քրդկան խնդրի լուծման հարցում, եւ երբ թուրքական կողմին չէր հաջողում լուծել երեք խնդրից երկուսը, նա փորձում էր ցույց տալ միջազգային հանրությանը, որ կառուցողական է գոնե երեք գործընթացներից մեկում: Բացի այդ, փորձագետն ընդգծել է, որ Արձանագրությունների վավերացման գործընթացի ձգձգման դեպքում միջազգային հանրությունը բացահայտ հակաքայլեր կձեռնարկի Անկարայի դեմ: Անդրադառնալով պաշտոնական Երեւանի քաղաքականությանն Անկարայի հարցում` Կարեն Բեքարյանը նշել է, որ Հայաստանը հստակ նշել է այն սահմանները, որոնց շրջանակներում նա բանակցելու է Թուրքիայի հետ: «ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ նա հանձնարարել է ուղղումներ կատարել ՀՀ օրենսդրության մեջ միջազգային պայմանագրերի վավերացման կամ չեղյալ հայտարարելու մասով, կարելի է գնահատել որպես Թուրքիայի հետ գործընթացում ռիսկերի նվազեցմանը»,-ասել է փորձագետը: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |